«Շնորհակալ եմ Քարիմ Բենզեմային. եթե «Ռեալը» նրան չգներ, ես չէի գնա «Մանչեսթեր Յունայթեդ»». Մայքլ Օուեն
Ֆրանսիացին օգնում է մարդկանց: «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը ելույթ է ունեցել ֆրանսիական հեռուստատեսությամբ և ողջույններ է փոխանցել Բենզեմային:
«Ես շատ շնորհակալ եմ Բենզեմային: Հնարավոր է՝ նա չգիտի այս պատմությունը, բայց 2009 թվականին ես չէի գնա «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Ռեալը» նրան չգներ: Բայց Բենզեման ընտրեց «Ռեալը»: Այդ ժամանակ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ասաց ինձ. «Մենք ուզում էինք գնել Քարիմին, բայց նա գնաց Մադրիդ: Դրա համար մենք ուզում ենք քեզ ստորագրել»: Ես պարտական եմ Քարիմին դրա համար»,- հայտարարել է Օուենը:
37-ամյա Օուենն ավարտել է կարիերան 2013 թվականին: Անգլիացին «Ռեալի» կազմում հանդես է եկել միայն 2004-2005թթ. մրցաշրջանում, որից հետո տեղափոխվել է «Նյուքասլ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը