
«Միալնին» հետաքրքրել է «Անդերլեխտի» տաղանդը

Կիսապաշտպան Լիանդեր Դենդոնկերը գրավել է «Միլանի» ուշադրությունը:
Դենդոնկերի նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին հաղորդել է TuttoSport-ը: Ենթադրվում է, որ Լիանդերն առաջին անգամ իտալացիների հորիզոնում հայտնվել է 2013 թվականին: Այն ժամանակ նա «Անդերլեխտի» երիտասարդական թիմի կազմում Վիարեջոյի մրցաշարի եզրափակչում հաղթեց «Միլանին»:
«Սատանաները» Դենդոնկերի համար պետք է պայքարեն մյուս «սատանաների»՝ կարմիրների հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետևում է բելգիացուն:
Դենդոնկերի պայմանագիրը «Անդերլեխտի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը