
Իրաքը 45 տարում առաջին անգամ իր ներկայացուցչին կուղարկի «Միսս Տիեզերք» մրցույթին

Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Լաս-Վեգասում: Այդ մասին հայտնել է SHAFAQ News-ը:
Մրցույթին կմեկնի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, ուստի նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ ուղեւորվելու իրավունքն ստացել է Այդանը:
Վերջին անգամ Իրաքը «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցել է 1972 թվականին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել էր Վայդան Սուլեյմանը:
«Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ է, որոնց մասնակցում են ազգային մրցույթների հաղթողները: Այդ մրցույթի տիտղոսակրի հետ կնքվում է մեկամյա պարտավորագիր, որից հետո նա գովազդային նպատակներով շրջում է աշխարհում: