Բաժիններ՝

Դանի Ալվեսը պատմել է, որ կարող էր հայտնվել «Լիվերպուլում»

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը FourFourTwo-ին տված հարցազրույցում պատմել է, որ կարող էր հայտնվել «Լիվերպուլում»: Այդպիսի տարբերակ առաջացել է 2006 թվականին, երբ բրազիլացին խաղում էր «Սևիլիայի» կազմում: Արդյունքում՝ գործարքը չի կայացել, և 2 տարի անց Ալվեսը տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Ես արդեն համաձայնություն ունեի «Լիվերպուլի» հետ, բայց ինչ-որ պատճառով տեղափոխությունը տեղի չունեցավ: Ես իսկապես չգիտեմ, թե ինչու դա տեղի ունեցավ, քանի որ չէի մասնակցում բանակցություններին:

Նմանատիպ բան տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ ինձնով հետաքրքրվեցին «Չելսին» և «Ռեալը»: Բայց վերջում ամեն ինչ լավ դասավորվեց: Ես տեղափոխվեցի «Բարսելոնա» և հրաշալի պատմություն գրեցի «Քափ Նոուում»»,- ասել է Ալվեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս