Բաժիններ՝

«Զուտ բնապահպանական տեսանկյունից՝ միանշանակ անցանկալի երևույթ էր». Արծվիկ Մինասյանը՝ Ախուրյանի ջրամբարի կենդանական աշխարհի ոչնչացման մասին

2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվելու է 4.9 միլիարդ դրամ: Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ եկող տարվա ընթացքում իրականացվելու է թվով 18 ծրագիր:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը նկատեց, որ Ախուրյանի ջրամբարը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակահատվածում, բայց այս տարի երաշտի պատճառով կենդանական աշխարհն այնտեղից վերացվեց: Նա նախարարից հետաքրքրվեց՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու կատարվածի համար:

Ի պատասխան՝ Ա. Մինասյանն ասաց.

«Կարևոր հարցերից մեկն այն է, որ Հայաստանի շատ ջրամբարների մասով ջրօգտագործման թույլտվության համակարգը բացակայում է, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որ բոլոր ջրամաբարներն ունենան թույլտվության համակարգ: Այն, ինչ տեղի ունեցավ այս տարի, բնականաբար, նաև պայմանավորված էր երաշտի հանգամանքով, գործողություններ են տեղի ունեցել, որի շուրջ նաև քրեական գործ է հարուցվել: Զուտ բնապահպանական տեսանկյունից՝ միանշանակ անցանկալի երևույթ էր, հատկապես՝ ձկնային պաշարների մասով, դրա համար փորձում ենք համակարգն այնպիսին դարձնենք, որ անգամ նման վտանգի դեպքում նախապես լինի ծրագիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս