
ՀՀԿ-ականներին խիստ հրահանգ է տրվել. ոչ մի դեպքում ծպտուն չհանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երևանի ավագանու նիստն անցավ հանդարտ մթնոլորտում. համենայն դեպս, ՀՀԿ-ականները նախկինի նման վիրավորական արտահայտություններ չէին անում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին: Միայն մի պահ բախում եղավ «ԵԾ»-ի և «Ելք»-ի անդամների միջև: Իսկ ՀՀԿ-ականները լուռ էին:
Չնայած «ԵԾ»-ի անդամները շարունակում էին նույն տոնով քննադատել իշխանություններին, Տարոն Մարգարյանին, ՀՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր նախորդ նիստերում ամենաուժգին կերպով էին արձագանքում քաղաքապետին ուղղված ամեն խոսքին, ծպտուն չհանեցին: Պատճառը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, եղել է ավագանու՝ ՀՀԿ-ական անդամներին իջեցված խիստ հրահանգը՝ անկախ «ԵԾ» անդամների հայտարարություններից, բառ անգամ չարտաբերել, նրանց որևէ կերպ ուշադրության չարժանացնել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը ականատես եղավ, թե ինչպես էին ՀՀԿ-ականները ընդմիջումների ժամանակ միմյանց խոստովանում՝ «ոչ մի բառ չեմ խոսել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։