Բաժիններ՝

Կառավարման ապարատում շուրջ 770 հաստիքների կրճատում է նախատեսվում

«Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության աշատողների աշխատավարձերում մենք 6 տոկոսի աճ ունենք, ու կառավարությունը հայտարարել է, որ 5000 աշխատող պետք է կրճատվի. այդ որտեղի՞ց են կրճատվում, որ այստեղ ավելացում ունենք»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցով դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված.

«Առաջինը՝ աշխատավարձերի բնականոն աճն է, որն օրենքով է նախատեսված: Քանի որ դիվանագիտական աշխատանքներ իրականացնողների համար աշխատավարձերը հաշվում են՝ փոխարժեքը հաշվի առնելով, փոխարժեքի փոփոխությամբ է պայմանավորված:

Երրորդ գործոնը՝ Պետեկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների արդյունքում տեղի ունեցած աշխատավարձի աճն է: Աշխատակիցների քանակը կրճատվել է, բայց աշխատավարձերի համար տրվող գումարը բարձրացել է, հարց է առաջնում՝ ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ այն աշխատակիցները, որոնք աշխատել են մինչ այդ, աշխատել են տարածքային հարկային մարմիններում, ունեցել են ցածր դասային աստիճան, հետևաբար, ավելի ցածր գործակիցներով է հաշվարկվել նրանց աշխատավարձը, բայց բարեփոխումներից հետո նրանց դասային աստիճանը բարձրացել է, ավելացել են աշխատավարձի համար պահանջվող միջոցները: Մյուս կողմից՝ նաև պարգևատրման որոշակի միջոցներ են նախատեսված Պետեկամուտների ֆոնդի համար»:

Փոխնախարարը նաև նշեց, որ կառավարման ապարատում շուրջ 770 հաստիքների կրճատում է նախատեսվում:

Է. Մարուքյանը հետաքրքրվեց՝ փոխմարզպետները դրանց մեջ կա՞ն, որովհետև նախորդ կառավարությունից ինքը դա է պահանջում:

Ի պատասխան՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ ցանկում փոխմարզպետները չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս