ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոյեմբերին տեղափոխվելու է նոր շենք
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը 2017թ նոյեմբեր ամսվա ընթացքում տեղափոխվելու է նոր վարչական շենքի տարածք, որը դեռևս կահավորված չէ կապի անհրաժեշտ սարքավորումներով: ՀՀ կառավարությունը նախատեսում է նոյեմբերի 2-ի նիստում նախարարությանը հատկացնել անհրաժեշտ միջոցներ՝ նոր շենքում սարքավորումներ տեղադրելու համար:
Աշխատակազմի տեղափոխման գործընթացում կապի անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կերպով ձեռք բերել 6 հատ ցանցային սարքավորում (SWICH) HP 1920-48G (ներառյալ SEP multimod optics)՝ յուրաքանչյուրը 500.0 հազար դրամ արժողությամբ և 5 հատ հեռախոսային ցանցի բաժանարար (patch panel 50 pin)՝ յուրաքանչյուրը՝ 50.0 հազար դրամ արժողությամբ՝ շուրջ 3.25 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Ըստ հիﬓավորման, 2017 թվականին իրականացված օպտիմալացման արդյունքում նախարարության աշխատակազﬕ պահպանման ծախսերից վարձակալական վճարների գծով տնտեսվել է 0.7 մլն դրամ, իսկ նախարարի աշխատակազմի մասով նախատեսված 3.0 մլն դրաﬕ վարձակալական վճարի գումարը չի օգտագործվելու: Ելնելով վերոգրյալից հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է նշված տնտեսված գումարները ուղղել կառավարության պահուստային ֆոնդին, այնուհետ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ նշված սարքերը ձեռք բերելու համար:
ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը սեպտեմբերի 19-ին հանվել է աճուրդի: Աճուրդի ﬔկնարկային գինը սահմանված է՝ 13 223 400 652 ՀՀ դրամ: Սեպտեմբերի 19-ին աճուրդին մասնակցող չի եղել: