Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ փորձարկել են Bloodhound SSC գերձայնային ավտոմեքենան

Մեծ Բրիտանիայի Քոռնուոլ թերակղզու Նյուքվեյ քաղաքի օդանավակայանում ավելի քան 3 հազար հանդիսականներ են հոկտեմբերի 26-ին ներկա եղել Bloodhound Supersonic Car գերձայնային ավտոմեքենայի առաջին փորձարկումներին։

Ինչպես հայտնել է BBC-ն, հրթիռի նմանվող կապտանարնջագույն բոլիդը՝ 13 մետր երկարությամբ, կայացած երկու փորձնական ելույթի ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, զարգացրել է ժամում մինչեւ 322 կիլոմետր արագություն: Այդ արագությանը Bloodhound SSC-ը հասել է մեկնարկի պահից 9 վայրկյանի ընթացքում՝ շարժվելով առնվազն 3-կիլոմետրանոց թրիչքավայրէջքային գոտիով: Դրա երկարությունը պարզապես թույլ չի տալիս հասնել բոլիդի ավելի մեծ արագության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031