«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը»:
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17:17-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018 թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերը այս տարվա համեմատությամբ 100 մլն դրամով ավելի են լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը Հովիկ Աբրահամյանի դինաստիան չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Տեղեկություն կար, որ օրվա երկրորդ կեսին միմյանց են հանդիպել ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միասին ճաշել են, ջան ասել՝ ջան լսել»։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Ս. Սևանեցի, Կոմիտաս, Բաբաջանյան փողոցների, Սայաթ-Նովա 17, 19, Նալբանդյան 42, 44, 54, 57, Նաիրյան 173, 176, 177, 178, 180, 183, 184, 186, 187 համարների, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի ջրամատակարարումը:
Չինաստանում վերջին հինգ տարում բնակչության զբաղվածության ոլորտի իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է եղել, գրանցված քաղաքային գործազրկությունը եւ հարցումների տվյալներով գործազրկությունը եղել են «համեմատաբար ցածր մակարդակի վրա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է վերադառնալ հայրենիք՝ Իսպանիա: Ինչպես հաղորդում է express.co.uk-ը, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նյու Յորքի Թոմփքինս-պուրակում անցկացվել է շների զգեստավորված Հելոուին-շքերթը, որին մասնակցել են մարդու՝ 500-ից ավելի չորսոտանի բարեկամներ, տեղեկացնում է Sputnik-ը:
Առաջարակում ենք վերհիշել, թե 2003-ից ի վեր ովքեր են ստացել այս մրցանակը և որտեղ են հիմա նրանք:
Fithacker.ru-ն ներկայացրել է բանանով պուդինգի բաղադրատոմս այն մարդկանց համար, ովքեր հետևում են առողջ սննդակարգին և չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել։
Հաճախ մեզ թվում է, որ մեր հեռախոսում պահպանված տեղեկատվությունը շատ անձնական է և հասանելի չէ ուրիշներին: Սակայն երբեմն մենք ինքներս կարող ենք անզգուշության պատճառով անել այնպես, որ մեր հեռախոսի գաղտնի տեղեկությունները հասանելի դառնան շատերին:
Մարդու ծննդյան օրվանից մեծապես կախված են նրա բնավորությանը բնորոշ առանձնահատկությունները։ Պարզվում է՝ այն կապված է նաև կազմվածքի հետ։
Աղոթք՝ նշանակում է՝ կապ Աստծո՝ ամեն ինչի սկզբի հետ: Խնդրեք, և ձեզ կտրվի: Անկեղծորեն աղոթեք: Աղոթքի շնորհիվ մեր ճակատագիրը կարող է դեպի լավը փոխվել: Առավոտյան և երեկոյան աղոթքները բարերար ազդեցություն են գործում հոգեկան հավասարակշռության վրա և նպաստում են հոգևոր աճին:
Հիպոթիրեոզի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում հեղուկ է կուտակվում։ Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և բնորոշվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազմամբ։
ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: