«Բարսելոնան» մտադիր է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» գնել Անդեր Էրերային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է վերադառնալ հայրենիք՝ Իսպանիա: Ինչպես հաղորդում է express.co.uk-ը, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
28-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 մլն եվրո: Կատալոնացիները՝ ի դեմս Էրերայի, տեսնում են Անդրես Ինիեստայի երկարաժամկետ փոխարինողին: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Անգլիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Անդեր Էրերան անցկացրել է 7 հանդիպում, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը