Բաժիններ՝

«Ռոնալդուն մեծ ազդեցություն է ունեցել իմ ֆուտբոլային զարգացման վրա». Հարի Քեյն

Անգլիացին լավն է, որովհետև սովորել է լավագույններից: Հարի Քեյնը պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալի» հետ խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպման մասին:

«Խաղից հետո ես Ռոնալդուից խնդրեցի իր մարզաշապիկը, չէ՞ որ նա մեծ ազդեցություն է ունեցել իմ ֆուտբոլային զարգացման վրա: Մարզաշապիկը գերազանց սազում է այն բանին, որպեսզի շրջանակով կախեմ այն: Ես նույնպես տվեցի իմ մարզաշապիկը. Չգիտեմ՝ ի՞նչ կանի նա դրա հետ:

Միակ բանը, որ մենք ասացինք. «Կհանդիպենք 2 շաբաթ անց»»,- պատմել է Քեյնը Goal-ին:

«Ռեալի» միակ գոլը «Տոտենհեմի» հետ խաղում գրանցվեց Ռոնալդուի օգտին:

Կարդացեք նաև

«Ռեալը» և «Տոտենհեմը» նորից կհանդիպեն նոյեմբերի 1-ին, «Ուեմբլիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս