Խորագիր:

Կենդանակերպի նշաններ, որոնք ամեալավ ինտուիցիան ունեն

Կենդանակերպի նշաններ, որոնք ամեալավ ինտուիցիան ունեն

Fabisosa.com-ն ներկայացրել է կենդանակերպի նշաններին, որոնք ամենալավ ինտուիցիան ունեն։

Խեցգետին։ Կարողանում են կարդալ մարդկանց գացմունքները։ Գերզգայունությունը նրանց թույլ է տալիս հասկանալ ցանկացած իրավիճակի էությունը։

Ձկներ։ Ձկները կարողանում են տեսնել իրադարձությունների ընդհանուր պատկերը։ Նրանք ոչ միայն գիտեն, թե ինչ են մտածում մյուսները, այլև հասկանում են, թե ինչու են նրանք այդպես մտածում։

Կարիճ։ Կարող են հասկանալ մարդկանց մոտիվացիան, բայց հազվադեպ են կարողանում կանխազգալ, թե ինչ է սպասվում իրենց։

Կույս։ Լավ զարգացած ինտուիցիա ունեն։ Նրանց թերությունն այն է, որ տրամաբանությանը թույլ են տալիս խառնել սեփական զգացմունքները։

Այծեղջյուր։ Այծեղջյուրները հաճախ են ինտուիտիվ ընկալում իրավիճակը, բայց գերադասում են լռել դրա մասին։

Խոյ։ Ձգտում են որքան հնարավոր է՝ արագ մոռանալ անցյալի մասին, այնքան էլ վստահ չեն այն ամենի վրա, ինչ հիմա կատարվում է, բայց հրաշալիորեն կանխատեսում են այն, ինչ իրենց հետ տեղի է ունենալու հետագայում։ Նրանց խնդիրն այն է, որ ավելի լավ  կանխատեսում են սեփական ապագան, քան գիտակցում «հիմա և այստեղ» լինելու զգացումը։

Կշեռք։ Կեռքները կարող են ինտուիտիվ լինել մյուսների նկատմամբ, ինչը չի կարելի ասել իրենց մասին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան պրակտիկ են, որ հազվադեպ են վստահում սեփական կանխազգացումներին։

Առյուծ։ Հոգեբանական կարողությունները բավական ուժեղ են, բայց խնդիրն այն է, որ նրանց «եսը» շատ ավելի ուժեղ է, քան ինտուիցիան։ Պետք է սովորեն վստահել սեփական բնազդներին։

Երկվորյակներ։ Եթե լավ ուսուցիչ ունենան, կարող են արագ սովորել վստահել սեփական ինտուիցիային։

Ջրհոս։ Ջրհոսի բնավորությունը չի նպաստում իրադրությունն ինտուիտիվ ընկալելուն։ Նրանք չափազանց փակ են՝ անսովոր զգացմունքներ ու ապրումներ ունենալու հնարավորության համար։

Ցուլ։ Սովոր են ուշադրություն դարձնել նույնիսկ ամենափոքր մանրուքներին, որոնք մարդիկ անուշադրության են մատնում։ Ահա թե ինչու ինտուիցիան հարկավոր չէ։

Աղեղնավորներ։ Հեռու են ինտուիցիայից։ Այնքան անհեռատես են, որ կրկնում են նույն սխալները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: