Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» եկել էր 1 միավորի համար, բայց մենք չենք կարող խաղալ այնպես, ինչպես նրանք». Յուրգեն Կլոպ

Գերմանացի մասնագետը դժգոհ մնաց մրցակցի տակտիկայից:

Յուրգեն Կլոպը բողոքել է ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից:

««Լիվերպուլը» թույլ չի տալիս իրեն խաղալ նման ոճով, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» համար դա նորմալ է: Նրանք եկել էին 1 միավորի համար և նվաճեցին այն: Մենք ուզում էինք 3 միավոր, բայց չկարողացանք ստանալ:

Մինչև հիմա մենք 1 խաղ ենք պարտվել ԱՊԼ-ում: Յուրաքանչյուրը կարող է նկատել, որ մենք շատ հեռու չենք «Մանչեսթեր Յունայթեդից»»,- հայտնել է Կլոպը Goal-ին:

«Կարմիրները» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «սատանաների» հետ:

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղացին 4-րդ անգամ անընդմեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս