Բաժիններ՝

«Չի կարելի «Միլանի» ավագ դարձնել նրան, ով եղել է «Յուվենթուսի» խորհրդանիշը». Սիլվիո Բեռլուսկոնի

«Ռոսոներների» նախկին սեփականատեր և նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին քննադատել է նոր ղեկավարությանը: Նա գնահատել է գործերի վիճակը «Միլանում»:

«Ես չեմ հասկանում ակումբի տրանսֆերային կամպանիան: Ես երբեք չեմ տեսել, որ թիմում փոխվեն միանգամից 11 խաղացողներ: Ձեր այդ ամբողջ փողերով Դուք չկարողացաք գնել թոփ-ֆուտբոլիստ:

Բացատրեք ինձ՝ ինչպես Սուսոն և Բոնավենտուրաան կարող են նստել պահեստայինների նստարանին՝ լինելով երկու տեխնիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստները:

Նրանք ավագի թևկապը տվել են մի խաղացողի, ով տարիներ շարունակ եղել է «Յուվենթուսի» խորհրդանիշը: Թիմում է գտնվում Մոնտոլիվոն, թևկապը նրան է պատկանում»,- ասել է Բեռլուսկոնին Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

Բեռլուսկոնին ղեկավարել է «Միլանը» 1986-2017թթ., որի ընթացքում «ռոսոսներները» նվաճել են 29 տիտղոս, ներառյալ՝ 8 Սկուդետո և 5 Չեմպիոնների գավաթ:
2017թ. ամռանը «Միլանի» նոր սեփականատերերը տրանսֆերների վրա ծախսեցին 194.5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս