Բաժիններ՝

Լիոնել Մեսսին իրեն նվիրված թեմատիկ զբոսայգի կբացի չինական Նանկինում

Կարմիր ժապավենը կկտրեն 2020 թվականին:

«Բարսելոնայի» հարձակվողը 2020 թվականին ինքն իրեն նվիրված թեմատիկ զվարճանքների թեմատիկ զբոսայգի կբացի: Մեսսին նախագիծն իրականացնելու համար կներդնի 170 մլն եվրո:

«Դա կլինի հարգանքի մատուցում ֆուտբոլին, այլ ոչ թե տարածություն ինքնագովազդի համար: Չինաստանում աճում է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ, ֆուտբոլը խրախուսվում է իշխանությունների կողմից: Նանկինը ֆուտբոլի մայրաքաղաքն է: Մենք իրականացնում ենք զանգվածային նախագիծ, որը կզբաղեցնի 80 հազար քառակուսի մետր: Մենք սպասում ենք, որ զբոսայգի կայցելի տարեկան 4-5 մլն մարդ»,- պատմել է Mediapro ցուցահանդեսի ղեկավար Դևիդ Խիրաուն Goal-ին:

Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2003 թվականից:

2017-18թթ. մրցաշրջանում Լեոն անցկացրած 11 խաղերում դարձել է 14 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս