Հուլիսի վերջին ՀՀ բանկային համակարգում եղել է 877 հազար վարկային հաշիվ
ՀՀ բանկային համակարգի հաճախորդների քանակը այս տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է 2 437 578։ Այդ թվում՝ 79 191-ը իրավաբանական անձինք են, 2 358 477-ը՝ ֆիզիկական անձինք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հուլիս ամսվա տեղեկագրից։
Այստեղ պետք է նկատի ունենալ, որ այս թվի մեջ նույն մարդը կարող է հաշվառված լինել մի քանի անգամ, եթե միաժամանակ հանդիսանում է մի քանի բանկերի հաճախորդ։
Հուլիսի վերջին ՀՀ բանկերում եղել է 877 046 վարկային հաշիվ։ Այլ կերպ ասած, բանկային համակարգում գոյություն ունի մոտավորապես այդքան գործող վարկ։ Հունիսի համեմատ վարկային հաշիվների քանակը 417-ով ավելացել է, հունվարի համեմատ՝ նվազել 4814-ով։
Ժամկետային ավանդների հաշիվների քանակը շատ ավելի քիչ է՝ 197 853։ Դրանցից 2715-ը իրավաբանական անձանց ավանդային հաշիվներն են, 195 138-ը՝ ֆիզիկական անձանց։