Բաժիններ՝

Նոր բիզնես դասընթաց հյուրանոցային ոլորտի համար 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:

Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառեցին տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքետինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները: Դասընթացներին մասնակցեց Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650  ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքետինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031