Բաժիններ՝

Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր

Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ: Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան:

Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը սպառնում էր մոտակա՝ Ծաղվերի բնակավայրին: Հայ հրշեջ-փրկարարները, վաղ առավոտից պայքարելով հրդեհի դեմ, կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Երրորդ տեղամասի տարածքում եղած անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031