Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին՝ ժամը 14:35-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները տան բակից հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օգոստոսի 24-ին՝ ժամը 09:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս