Բաժիններ՝

Առաջին անգամ լուսանկարել են Անտարես օտար աստղի մակերևույթը

Չիլիի և Գերմանիայի աստղագետներն առաջին անգամ ստացել են Անտարեսի՝ Կարիճ համաստեղության կարմիր գերհսկայի մակերևույթի պատկերը: Դա թույլ է տվել հայտնաբերել աստղի մերձակայքում գազի արագ տեղափոխվող կուտակումներ, սակայն առայժմ անհայտ է, թե հատկապես ինչն է դրանց շարժման մեջ դնում: Գիտնականների հոդվածը հրապարակված է Nature հանդեսում:

Անտարեսը Երկրից հեռու է 555 լուսային տարով: Այն 883 անգամ մեծ է Արեգակից, և դրա չափերը համեմատելի են Մարսի ուղեծրի հետ: Գերհսկայի դիտարկման համար աստղագետներն օգտվել են Very Large Telescope-ի՝ աստղադիտակների համալիրի բազայի վրա հիմնված ինտերֆերաչափից, որոնք տեղակայված են Չիլիում Սեռո Պարանա լեռան վրա: Ինտերֆերաչափն աշխատում է որպես մեկ վիթխարի աստղադիտակ, ինչը թույլ է տալիս տիեզերական օբյեկտների պատկերներն ստանալ բարձր լուծաչափով:

Աստղի դիտակումները հինգ օրվա ընթացքում կատարվել են ինֆրակարմիր ընդգրկույթում: Միմյանց հետ սինքրոնացված չորս աստղադիտակներից տվյալները մշակվել են հատուկ ալգորիթմի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս