Ովքե՞ր են ներքին առաջնությունից հավաքական հրավիրված ֆուտբոլիստները
Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:
Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները:
Հայաստանի առաջնությունից հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստներ:
Ներքին առաջնությունից հավաքական են հրավիրվել 3 երիտասարդ դարպասապահներ՝
1. Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Դիրքը՝ դարպասապահ
Տարիքը՝ 24
2. Անատոլի Այվազով «Շիրակ»
Դիրքը՝ դարպասապահ
Տարիքը՝ 23
3. Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Դիրքը՝ դարպասապահ
Տարիքը՝ 23
Ներքին առաջնությունից Արթուր Պետրոսյանի վստահությանն են արժանացել 3 պաշտպաններ՝
1. Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Դիրքը՝ պաշտպան
Տարիքը՝ 28
2. Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Դիրքը՝ պաշտպան
Տարիքը՝ 22
3. Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Դիրքը՝ պաշտպան
Տարիքը՝26
Հավաքական են հրավիրվել նաև «Ալաշկերտի» երկու փորձառու կիսապաշտպաններ՝
1. Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Դիրքը՝ կիսապաշտպան
Տարիքը՝ 27
2. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Դիրքը՝ կիսապաշտպան
Տարիքը՝ 29
Սիրարփի Աղաբաբյան