Բաժիններ՝

Տուխելը «Չելսիում» կփոխարինի Կոնտեին

Գերմանացի մասնագետը մինչև ամառվա վերջ կարող է գլխավորել «Չելսին»:

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Անտոնիո Կոնտեին:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ պատճառ է հանդիսացել ակումբի հետ իտալացու կողմից նոր պայմանագրի ստորագրման ձգձգումը: Հաղորդվում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կայացրել է համապատասխան որոշում, իսկ «կապույտների» գործադիր տնօրենն արդեն ամեն ինչի վերաբերյալ պայմանավորվել է Տուխելի հետ: Սպասվում է, որ 43-ամյա գերմանացին կգլխավորի անգլիական ակումբը մինչև այս ամառվա վերջը:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը գլխավորել է «Բորուսիան» 2015 թվականից՝ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո: Այդ ընթացքում գերմանական ակումբը նվաճել է Գերմանիայի գավաթը: 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիայի» ղեկավարությունը հեռացրեց մասնագետին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս