![](/banners/BeFunky-design.jpg)
«Հիմա ես մտածում եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին, ինչն առաջ չեմ արել». Անդրես Ինիեստա
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/2090200-43799210-2560-1440.jpg)
Կատալոնացիները կարող են կորցնել ևս մեկ գերաստղի. «Բարսելոնայի» պրոբլեմները շատանում են:
«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Ես ապրեցի զգագումներ, որոնք առաջ ինձ անծանոթ են եղել: Բայց կարծում եմ, որ դա նորմալ է:
Հիմա կա սցենար, որը 3 տարի առաջ ես նույնիսկ պատկերացնել չէի կարող: Այսպես ասենք. հիմա ես մտածում եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին, ինչն առաջ չեմ արել»,- Ինիեստային է մեջբերում El Pais-ը:
Ինիեստայի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018թ. ամռանը:
33-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս կատալոնացիների կազմում 2002 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը