![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե ինչ-որ մեկը պատրաստ է Մեսսիի համար վճարել 300 մլն եվրո, նշանակում է՝ նա դա ունի». Պեպ Գվարդիոլա
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/DHw8aNbXsAEHRe7.jpg)
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի հերքել «քաղաքայինների» կողմից «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին 300 մլն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է վճարել «կապտանռնագույններին» Մեսսիի պայմանագրում նախատեսված հրաժարագնի ամբողջ գումարը:
«Էվերթոնի» հետ խաղից հետո (1:1) Պեպ Գվարդիոլային մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան հարց է տրվել հնարավոր տրանսֆերի կապակցությամբ. «Եթե ինչ-որ ակումբ պատրաստ է Մեսսիի համար վճարել 300 մլն եվրո, նշանակում է՝ նա դա ունի»,- պատասխանել է Գվարդիոլան, ում խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Լիոնելի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2018 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը