Բաժիններ՝

«Բարսելոնան» Դեմբելեի համար առաջարկել է 130 մլն եվրո, բայց «Բորուսիան» պահանջում է 150 մլն եվրո

«Բարսելոնան» շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 130 մլն եվրո, սակայն առաջարկը մերժվել է: Համաձայն աղբյուրի տեղեկության՝ գերմանական ակումբն իր ֆուտբոլիստի համար պահանջում է 150 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բորուսիան» Դեմբելեի տրանսֆերի կապակցությամբ վերջնաժամկետ է ներկայացրել «Բարսելոնային». գերմանական ակումբի ղեկավարությունը կատալոնացիներին ժամանակ է տվել մինչև օգոստոսի 27-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031