Բաժիններ՝

Տնտեսական ակտիվության աճը՝ 6.2%

2017 թվականի հունվար-հուլիսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 6.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։

2017 թվականի հուլիսին՝ հունիսի նկատմամբ, տնտեսական ակտիվությունն աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի նկատմամբ՝ 7%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին աճել է 12.7%-ով եւ կազմել 899.6 մլրդ դրամ։

Ծառայությունների ծավալը նույնպես երկնիշ՝ 11.8%-անոց աճ է գրանցել (ծավալը՝ 774.5 մլրդ դրամ)։

Գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում անկումը շարունակվում է։ Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 2.1%-ով եւ կազմել 334.8 մլրդ դրամ, իսկ շինարարությունը նվազել է 8.7%-ով եւ կազմել 143.9 մլրդ դրամ։

Ներքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ աճել է 12.2%-ով եւ կազմել 1 տրլն 346.8 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս