
Գիտե՞ք, որ… Գավաթները միմյանց խփելու լեգենդը…

Իսկ գիտե՞ք, որ ի սկզբանե այս սովորությունն առաջացել է նրա համար, որպեսզի խնջույքի ժամանակ խուսափեն թունավորումներից: Միջնադարում մեծ էր հավանականությունը, որ ըմպելիքով լի գավաթը կարող է թունավորված լինել: Այդ իսկ պատճառով խմելուց առաջ գավաթները միմյանց էին զարկում, որպեսզի հարվածից խմիչքը թափվի ու խառնվի մյուս բաժակի պարունակության հետ: Դա երաշխիք էր, որ խնջույքին ներկա անձանցից ոչ մեկը թունավորող չէ, հակառակ դեպքում՝ այդ թույնից իրեն էլ բաժին կհասներ:
Հրաժարվելը գավաթը խփել՝ նշանակում էր՝ սարսափելի վիրավորանք հասցնել դիմացինին և բացահայտ կերպով նրան թշնամի անվանել, իսկ ինքդ քեզ` թունավորող: Այդ ժամանակներում ցանկացած ոք կարող էր նաև առաջարկել փոխանակվել բաժակներով: Սրանից հրաժարվելը նույնպես ընդունված չէր և կարող էր բազում հարցեր առաջացնել:
Պատրաստեց Սոֆի Պետրոսյանը