
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Սուոնսի»-ին (0:4):
«Լիբերտի» մարզադաշտում կայացած խաղում «կարմիր սատանաները» խաղակեսի վերջնամասում օգտագործեցին ստանդարտ դիրքը:
Անկյունայինի խաղարկումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Էրիկ Բային: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց «կարմիր սատանաների» նորեկ Լուկակուն: Ընդամենը մեկ րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ գոլը խփեց Պոլ Պոգբան: «Կարմիր սատանաները» շարունակեցին տիրել իրավիճակին և խփեցին նաև 4-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Մարսիալը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը Պրեմիեր լիգայի շրջանակներում կանցկանցի օգոստոսի 26-ին: Երրորդ տուրում «կարմիրների» մրցակիցը «Լեսթեր սիթի»-ին է: