Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է Աֆղանստանի հարցով նոր որոշումների ընդունման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է կարևոր որոշումներ, այդ թվում Աֆղանստանի հետ կապված, որտեղ ԱՄՆ-ը փորձում է կողմնորոշվել հետագա ռազմավարության հարցում: «Կեմպ-Դևիդում մեր շատ լավ գեներալների և ռազմական առաջնորդների հետ անցկացրել եմ կարևոր օր: Ընդունել ենք բազմաթիվ որոշումներ, այդ թվում՝ Աֆղանստանի հարցում»,-  այդ մասին գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:

ԱՄՆ նախագահն օգոստոսի 18-ին Աֆղանստանի և այլ հարցերով անցկացել է ընդլայնված խորհրդակցություն:

Թրամփը ձգտում է կողմնորոշվել Աֆղանստանի հետ կապված հարցերում, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է մի քանի հազար ռազմական կոնտինգենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս