Լիբանանի բանակն ԻՊ-ից կազատագրի սիրիական սահմանի 120 քառակուսի կիլոմետրը
Լիբանանի բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից կազատագրի Սիրիայի հետ սահմանային տարածքի 120 քառակուսի կիլոմետրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տարածքի մի մասը, որը վերահսկում է ԻՊ-ը՝ 120 քառակուսի կիլոմետր է: Բանակի նպատակն է հասնել մինչև սիրիական սահման՝ չհատելով այն»,- ասել է լիբանանյան բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ալի Քանսուն:
Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտնել էր Սիրիայի հետ սահմանին ԻՊ դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: