Բաժիններ՝

««Չեսլին» ֆավորիտ է, որովհետև նա չեմպիոնն է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Չելսին» անվանել է Անգլիայի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդ:

«Բոլորն ասում են, որ «Չելսին» կորցրել է կարևոր կիսապաշտպանի: Բայց եթե դու փոխարենը գնում ես Բակայոկոյին և Դրինքուոթերին, ապա ինչո՞ւմն է պրոբլեմը: Պրոբլեմն այն ժամանակ է, երբ դու վաճառում ես և ոչ ոքի չես գնում: Թերևս, «Չելսին» նույնիսկ ավելի ուժեղ է դարձել, քան նախորդ մրցաշրջանում: Կարծում եմ՝ ԱՊԼ-ի 7 թոփ ակումբներից յուրաքանչյուրը բավարար ուժեղ է, ֆինանսական պայմանները թույլ են տալիս պայքարել բոլոր տիտղոսների համար:

Ըստ իս՝ գործող չեմպիոնը միշտ ֆավորիտ է, իզուր չէ, որ նա դարձել է առաջինը: Բայց դա չի նշանակում, որ «Չելսին» կպաշտպանի տիտղոսը: Ուղղակի չեմպիոնն ավտոմատ կերպով դառնում է ֆավորիտ և հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Մոուրինիոն:

ԱՊԼ-ի առաջին տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Բերնլիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս