
««Չելսին» շատ մեծ ակումբ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Մանչեսթեր Յունայթեդն» է». Նեմանյա Մատիչ

Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Sky Sports-ի հետ զրույցի ժամանակ կիսվել է «Չեսլիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության տպավորություններով:
«Մոուրինիոյի գործոնը շատ կարևոր էր ինձ համար: Նա բերեց ինձ «Չելսի» «Բենֆիկայից», և հիմա, երբ ես որոշեցի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», նա դարձավ այդ քայլի պատճառը: Բոլորը գիտեն, թե ինչ է «Մանչեսթեր Յունայթեդը»: Դա բացարձակապես ուրիշ բան է: «Չելսին» շատ մեծ ակումբ է, «Բենֆիկան» Պորտուգալիայի ամենամեծ ակումբն է: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Առաջին օրվանից ես զգում եմ, որ մարդիկ այստեղ պատրաստ են օգնել քեզ, եթե ինչ-որ բան պետք լինի, զգում եմ, թե ինչքան կարևոր են երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Այնպես որ, ես կարծում եմ, որ սա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է: Հնարավոր է՝ կգտնվեն ևս 2 կամ 3 ակումբներ, որոնք հավասար են «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատ մոլորակի ամենամեծ ակումբներից մեկն է»,- ասել է Մատիչը Sky Sports-ին:
Մատիչը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» հուլիսի վերջին՝ 44.7 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը