Բաժիններ՝

«Չելսին» կտուգանի Դիեգո Կոստային 3.2 մլն եվրոյի չափով, եթե նա չվերադառնա թիմ

Պատժի չափերն աճում են:

«Չելսին» կշարունակի սանկցիաներ կիրառել Դիեգո Կոստայի նկատմամբ: Հունիսի սկզբին իսպանացի հարձակվողը հայտարարեց, որ կփնտրի նոր ակումբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո: Այդ ժամանակվանից Կոստան չի եղել թիմի տրամադրության տակ, բաց է թողել մինչմրցաշրջանային հավաքը և մրցաշրջանի առաջին խաղերը:

Ակումբն ավելի վաղ արդեն տուգանել է Կոստային նրա երկշաբաթյա աշխատավարձի չափով՝ 300 հազար եվրո: Ինչպես հաղորդում է Daily Express-ը, հիմա տուգանքը կարող է կազմել 3.2 մլն եվրո:

«Ատլետիկոն», ուր ցանկանում է գնալ Դիեգոն, չի կարող ձևակերպել ֆուտբոլիստների մինչև 2018թ. հունվարի 1-ը, և «Չելսին» պատրաստ է տուգանել հարձակվողին մինչև այդ օրը:

Կոստայի տարեկան աշխատավարձը «Չելսիում» կազմում է 7 մլն եվրո: 2016-17թթ. մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 41 խաղ տարբեր մրցաշարերում և խփել է 21 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս