Բաժիններ՝

«Տոտենհեմը» գնեց «Այաքսի» պաշտպան Դավինսոն Սանչեսին 46 մլն եվրոյով

Տրանսֆերային խելագարությունը շարունակվում է: Կոլումբիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպանը պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմի» հետ մինչև 2023 թվականը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Այաքսի» մարզիչին, ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և երկրպագուներին ամեն ինչի համար: Ես շատ ուրախ եմ պայմանագիր ստորագրել այնպիսի անվանի թիմի հետ, ինչպիսին «Տոտենհեմն» է: Անհամբերությամբ սպասում եմ Մաուրիսիո Պոչետինոյի հետ աշխատելու հնարավորությանը և թիմի բոլոր ֆուտբոլիստներին հանդիպելուն»,- Սանչեսին է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:

Դավինսոն Սանչեսն «Այաքս» է տեղափոխվել 2016 թվականին կոլումբիական «Ատլետիկո Նացիոնալից»: Սանչեսը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը Ռաֆայել վան դեր Վարտից (2002) և Յան Վերտոնգենից (2012) հետո, ով դեբյուտային մրցաշրջանում ճանաչվեց Հոլանդիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031