
Իրաքի Կապի նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻՏՁՄ անդամ ՏՏ ընկերությունների հետ

Իրաքի Հանրապետության Կապի նախարարության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպությունների հետ:
ԻՏՁՄ-ն ներկայացրել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումները, Միության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրի նպատակն ու հաջողությունները:
Հանդիպման մասնակից Ucom, IUNetworks, WEB, Niccoma, Freedom Development, Instigate Design, BetContrsuct ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու պրոդուկտները:
Հաշվի առնելով ՏՀՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, իրաքյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել գիտահետազոտական, ուսումնական ծրագրերի, անվտանգության, էլ. կառավարման ոլորտներում համագործակցության, ինչպես նաև հայկական ՏՏ լուծումների արտահանմամբ և ներդրումային հնարավորություններով:
Հիշեցնենք, որ օրերս ԻՏՁՄ-ն` աջակցելով հայկական կազմակերպություններին միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ, հանդիպում է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:
Սիրարփի Աղաբաբյան