Բաժիններ՝

Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է օգոստոսին այցելի Պարսից ծոցի տարածաշրջան: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը:

«Նախապատրաստվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի տարածաշրջան, որը հնարավոր է տեղի ունենա մինչ այս ամսվա վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ամռանը Պարսից ծոցի երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և նրանց աջակցող Եգիպտոսը հունիսի սկզբներին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել պաշտոնական Դոհայի հետ բոլոր կապերը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու ու իրենց ներքին գործերին միջատելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031