
Սիրահարված չինացին արիշտա է հյուրասիրել 5000 անցորդների

Չինացի բիզնեսմենը, որին վերադարձրել էին նշանադրության կորած մատանին, արիշտա է հյուրաիրել հինգ հազար մարդու: Այդ մասին հայտնել է The South China Morning Post հրատարակությունը:
Գուանչժոուից ձեռնարկատերը եկել էր Չինաստանի Չունցին քաղաք՝ առաջարկություն անելու իր սիրած աղջկան: Նա 300 հազար յուանով իր սիրեցյալի համար գնել էր երեք կարատանոց ալմաստով մատանի, բայց նվերով պայուսակը մոռացել էր ռեստորանում:
Հաստատության այցելուներից մեկը գտել է պայուսակը և տվել մենեջերին, իսկ վերջինս այն վերադարձրել է տիրոջը: Հաջորդ օրը գործարարը հայտարարել է, որ Չունցինի բնակիչների բարությունն օգնել է իրեն իրականացնելու ծրագրածը: Նա մատանին նվիրել է աղջկան, որըը համաձայնել է նրա հետ ամուսնանալ: Նշանադրությունը նշելու համար բիզնեսմենը հինգ հազար բաժին արիշտա է գնել ռեստորանում: Հյուրասիրությունից օգտվելու համար 100 մետր երկարությամբ հերթ է գոյացել: