Բաժիններ՝

Իլոն Մասքը հեռացել է դերասանուհի Էմբեր Հերդից

Us Weekly հրատարակությունը հայտնել է, որ ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի եւ բիզնեսմեն Իլոն Մասքի ռոմանտիկ հարաբերություններն ավարտվել են: Աղբյուրը պնդում է, որ նրանց խանգարել է աշխատանքը: Մասքը մշտապես զբաղված է, Հերդը մինչեւ հոկտեմբեր Ավստրալիա է մեկնել «Ակվամեն» ֆիլմում նկարահանվելու համար: Դերասանուհին մտադիր չէ կարիերան թողնել հանուն միլիարդատիրոջ հետ համատեղ ապրելու:

Մասքը 2013 թվականին Հերդին հանդիպել Է «Մաչետեն սպանում է» ֆիլմի նկարահանման հարթակում, որտեղ միլիարդատերը ոչ մեծ դեր էր խաղում:

Մի քանի տարի նա անձնական հանդիպում Էր փնտրում դերասանուհու հետ, բայց ապարդյուն: 2016 թվականի մայիսին Հերդը ապահարզան տվեց դերասան Ջոնի Դեփին: Նույն տարում ավելի ուշ նրան նկատեցին Մասքի հետ: 2017 թվականի ապրիլին նրանք հաստատեցին իրենց հարաբերությունների մասին լուրերը: Հերդի հայրը պնդում էր, որ զույգը շատ լուրջ Է տրամադրված եւ պատրաստվում է հարսանիքի:

46-ամյա բիզնեսմեն Իլոն Մասքը PayPal վճարային համակարգի հիմնադիրներից մեկն է: Նա գլխավորում է էլեկտրամոբիլներ արտադրող Tesla Motors ընկերությունը եւ SpaceX ֆիրման, որը մշակում է հրթիռներ եւ տիեզերանավեր: Նրա կարողությունը գնահատվում է 16,6 մլրդ դոլար:

31-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը հայտնի է «Ռոմային օրագիրը» եւ «Աղջիկը Դանիայից» ժապավեններում խաղացած դերերով: Այժմ նա նկարահանվում է DC-ի կոմիքսների մոտիվներով «Ակվամեն» եւ «Արդարության լիգա» ֆիլմերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս