Բաժիններ՝

Անհրապույր տեսքով, բայց շատ համեղ իտալական թխվածքաբլիթ Brutti ma Buoni

Թխվածքաբլիթ անհրապույր տեսքով, բայց շատ համեղ. սա շատ թեթև և համեղ իտալական աղանդեր է: Իտալիայում այս թխվածքաբլիթի մասին ասում են, որ այն ուտում ես-ուտում ես և չես կարողանում հագենալ՝ մինչև ամբողջովին չես ուտում:

Բաղադրիչներ

  1. Ձվի սպիտակուց – 4 հատ
  2. Շաքարավազ – 300 գ
  3. Վանիլին – 10 գ
  4. Աղ – 1 պտղունց
  5. Ընկույզ (նուշ, պնդուկ) – 350 գ

Պատրաստման եղանակը

350 գ մաքրած ընկույզը դնել ջեռոցը մոտ 5 րոպե, մի փոքր չորացնելու համար: Հանել ջեռոցից և սառեցնել:

Ընկույզի կեսը սրճաղացի միջոցով դարձնել ալյուր, երկրորդ կեսը կտրատել մեծ կտորների:

Հարիչի թասի մեջ լցնել 4 սպիտակուցը, ավելացնել 1 պտղունց աղը, հարել միջին արագությամբ, հետո արագությունը հասցնել մաքսիմումի, ավելացնել 10 գ վանիլին և չդադարեցնելով հարելը՝ աստիճանաբար ավելացնել 300 գ շաքարավազը:

Մերենգայի պատրաստման այս տեսակը կոչվում է ֆրանսիական:

Ընկույզը լցնել մերենգայի մեջ և խառնել մեկ ուղղությամբ՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Հրուշակագործական պարկի միջոցով պերգամենտով պատած տապակի վրա թխվածքաբլիթներ ձևավորել: Պետք է ստացվի մոտ 40 հատ:

Թխել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Պատրաստի թխվածքաբլիթները հանել ջեռոցից, սառեցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031