Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը նացիստական է համարել Թուրքիայում ամբաստանյալներին հատուկ համազգեստ հագցնելը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերն անդրադարձել է Թուրքիայում ամբաստանյալներին միատեսակ համազգեստ հագցնելու հանգմանքին:

Այս մասին հայտնում է թուրքական «Դեմոկրատհաբեր»-ը:

Գերմանացի պաշտոնյան ամբաստանյալներին հատուկ համազգեստ հագցնելու երևույթը նմանեցրել է նացիստական ժամանակաշրջանին:

ԱԳՆ խոսնակն անդրադաձել է նաև Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներին:

«Գերմանիայի կառավարությունը Թուրքիայում ձերբակալված գերմանիայի քաղաքացիներին կարճ ժամանակում ազատ արձակելու հույս չունի»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:

Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս