 
                        Վարազդատ Հարոյանը գոլը նվիրել է մայրիկին
 
                                    Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն իր առաջին գոլն է խփել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
Հարոյանը գոլի հեղինակ է դարձել 15-րդ րոպեին: Սակայն «Ուրալը» վերջին րոպեին կորցրեց հաղթանակը:
Հարոյանը նշել է, որ արդյունքը վշտացրել է իրենց, քանի որ անարդար էր:
«Կարծում եմ՝ 11-մետրանոց չկար, բայս սա ֆուտբոլ է, սա կյանք է:
Շատ ուրախ եմ գոլ խփելու համար: Այս գոլը նվիրում եմ մայրիկիս, ով առաջին անգամ էր մարզադաշտից աջակցում ինձ:
Գոլից հետո ուզում էի նրա կողմ վազել, բայց չգիտեի՝ որ կողմում է նս նստած»,- նշել է Հարոյանը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        