Իրանի նախագահը օգոստոսի 8-ին կներկայացնի նախարարների թեկնածուների ցուցակը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում է նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը ներկայացնել օգոստոսի 8-ին: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Սեջլիսի (խորհրդարանի) նախագահող խորհրդի մամուլի քարտուղար Բեհրուզ Նեմաթիին:
Նա նշել է, որ այն բանից հետ, երբ Մեջլիսը կստանա թեւնածուների ցուցակը, խորհրդարանականները կսկսեն ստուգել նրանց անձնական գործերը եւ ուսումնասիրել նոր պաշտոնների հետ կապված նրանց ծրագրերը:
Օգոստոսի 5-ին իրանական Մեջլիսի շենքում կայացել է Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը: Պաշտոնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը պարտավոր է խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության նոր կազմը: Իր հերթին, խորհրդարանը պարտավոր է ներկայացումից հետո տասն օրվա ընթացքում քննարկել նախարների թեկնածությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: