Բաժիններ՝

ԱՄՆ-ի ամենահայտնի կոմունիստը. Բոբ Ավակյան

ԱՄՆ-ի ամենահայտնի կոմունիստներից մեկը՝ Բոբ Ավակյանը, ծնվել է 1943թ. Վաշինգտոնում՝ հայի ընտանիքում, որը տղայի ծնվելուց հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի հյուսիում գտնվող Բերկլի քաղաք:

Մարքսիզմ-լենինիզմի ամերիկացի գաղափարախոսի հայրը՝ Սպերջեն Ավակյանը, եղել է փաստաբան, իրավապաշտպան, որը իր կարիերայի գագաթնակետին եղել է դատավոր Կալիֆոռնայի Ալամեդ շրջանի գերագույն դատարանում:

Բոբ Ավակյանի կոմունիստական ակտիվ գործունեությունն սկսվել է արդեն 1960-ականների վերջին, երբ միացել է ձախերի նոր շարժմանը՝ «Ուսանողներ հանուն ժողովրդավարական միությանը», ինչպես նաև սկսել է աջակցել «Սև հովազներ» կուսակցությանը:

1969թ. երիտասարդ հայն ընտրվել է հեղափոխական գաղափարախոսությամբ կոմունիստական երիտասարդական շարժման խմբակցություններից մեկի ղեկավար:

Արդեն 1970-ականներին կոմունիստ Ավակյանը բանտ է ընկնում երիտասարդական ցույցերից մեկի ժամանակ «ամերիկյան դրոշը պղծելու համար», սակայն, դուրս գալով բանից, 1975թ. հիմնում է ԱՄՆ Հեղափոխական կոմունիստական կուսակցությունը (Revolutionary Communist Party/RevCom), որի կենտրոնակայանը այսօր էլ գտնվում է Չիկագոյում: Կուսակցության հիմքում ընկած է մարքսիզմ-լենինիզմի, ինչպես նաև ստալինիզմի և մաոիզմի գաղափարախոսությունը:

1979թ. հունվարին Բոբ Ավակյանին դարձյալ մեղադրանք է առաջադրվում, այս անգամ Վաշինգտոնում չինացի բարեփոխիչ Դեն Սյաոպինի և ԱՄՆ նախագաի Ջիմի Քարտերի հանդիպման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով:

Դատարանից խուսափելու նպատակով Ավակյանը փախչում է Ֆրանսիա: Փարիզից ԱՄՆ վերադառնում է 1980թ.: Նրա վրայից մեղադրանքները վերջնականապես հանվում են մի քանի տարի անց:

Բոբ Ավակյանի հիմնած՝ հեղափոխական թևի կոմունիստական կուսակցությունը մեր օրերում ևս շարունակում է իր գործունեությունը ԱՄՆ տարբեր նահանգներում՝ տարածելով դասակարգային պայքարի գաղափարախոսությունը և կոչ անելով Ամերիկայում ստեղծել սոցիալիստական պետություն:

Ծագումով հայ ամերիկացու կոմունիստական հայացքները շարադրված են ինքնակենսագրական «Հայկից մինչև Մաո և ավելին. Իմ ճանապարհորդությունը Ամերիկայի մեյնսթրիմից մինչև հեղափոխական կոմունիզմ» («From Ike to Mao and Beyond: My Journey from Mainstream America to Revolutionary Communist») գրքում, որը հրապարակվել է 2005թ.:

2016թ. լույս է տեսել նրա նոր գիրքը՝ «Նոր կոմունիզմը» (The New Communism):

Ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները բազմիցս քննադատել են Ավակյանի կուսակցական համախոհներին՝ նրանց մեղադրելով իրենց գաղափարախոսի շուրջ անձի պաշտամունք ստեղծելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս