Բաժիններ՝

Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Անգլիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, խոսել է Իսպանիայում իր ապագայի մասին: Հիշեցնենք, որ  ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝  2011 թվականից մինչև 2014 թվականը ֆուտբոլիստը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:

Ռոնալդուն նշել է, որ Իսպանիայում իրեն անընդհատ անհանգստացնում են տարբեր օրենսդրական հարցերով, իսկ Անգլիայում ինքը հանգիստ էր:

Ֆուտբոլիստն ակնարկել էր, որ դեմ չէր լինի տեղափոխվել Անգլիա:

«Ես երբ Անգլիայում էի, ինձ բացատրում էին, թե ինչն ինչպես է արվում: Ես խնդիրներ չունեի:

Կարդացեք նաև

18 տարեկանում Անգլիայում ինձ մանրամասն ասացին, թե ինչ պետք է անեմ հարկերի հետ խնդիրներ չունենալու համար: Իսկ Իսպանիայում ասացին միայն, որ խնդիրներ չունենալու համար պետք է շատ վճարեմ»,- նշել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս