Բաժիններ՝

9 մթերք, որոնց օգտագործման հետևանքով մարմնից տհաճ հոտ է գալիս

Steptohealth.ru-ն գրում է, որ մարմնից տհաճ հոտի առկայություն կարող է մաշկի քրտնագեղձերի և նյութափոխանակության ընթացքում առաջացող միացությունների փոխգործակցության, ինչպես նաև բակտերիալ ակտիվության հետևանք լինել։ Որպես կանոն՝ այն վկայում է հորմոնալ խնդիրների և նյութափոխանակության գործընթացների խանգարման մասին, կարող է առաջանալ նաև որոշ հիվանդությունների և դեղամիջոցների օգտագործման արդյունքում։ Տհաճ հոտի առկայության հետևանք են դառնում նաև միկրոօրգանիզմները, կեղտն ու քիմիական միացությունները, որոնք պարունակվում են որոշակի խումբ մթերքի մեջ։ Դրանք բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը՝ հանգեցնելով pH-ի խախտման։ Արդյունքում՝ օրգանիզմը դժվարանում է դուրս հանել տոքսինները, և տհաճ հոտ է առաջանում։

1. Սխտոր։ Սխտորի օգտագործումից հետո դրա համը բերանում պահպանվում է մի քանի ժամ։ Բացի այդ՝ սխտորը միացություններ է պարունակում, որոնք ազդում են քրտինքի հոտի վրա։

2. Ռաֆինացված շաքար։ Ռաֆինացված շաքարից պատրաստված մթերքն օրգանիզմի թթվայնության խանգարումներ է առաջացնում, փոխում դրա ջերմաստիճանը և տհաճ հոտի առաջացման պատճառ դառնում։ Բակտերիաները սնվում են շաքարով, իսկ դրանց աճի հետևանքով հոտն ավելի սուր է դառնում։

Կարդացեք նաև

3. Համեմունք։ Համեմունքի որոշ տեսակներ, օրինակ՝ կարին, չամանը, բերանից և մաշկից տհաճ հոտի առկայության պատճառ են դառնում, քանի որ դրանց վերամշակման ընթացքում առանձնանում են գազեր, որոնք դուրս են բերվում ծակոտիների միջոցով։

4. Հիդրոգենիզացված յուղ։ Սրանք օգտագործվում են ֆասթ-ֆուդի պատրաստման ժամանակ։ Դրանք ոչ միայն ավելորդ քաշի առաջացման պատճառ են դառնում, այլև տհաճ հոտ են առաջացնում։ Այս ճարպը, ամենայն հավանականությամբ, խոչընդոտում է նյութափոխանակությանը և վնասակար միացություններ ձևավորում։

5. Երշիկեղեն։ Այս մթերքը բարձրացնում է որովայնի թթվայնությունը և գազերի առաջացման պատճառ դառնում։ Նյութափոխանակության ընթացքում դրանց տրոհումը դանդաղ է տեղի ունենում, փոփոխվում են մետաբոլիկ գործառույթները, որոնց շնորհիվ օրգանիզմը դուրս է բերում տոքսինները։

6. Կարմիր միս։ Կարմիր միսը սպիտակուցներ է պարունակում, որոնք ավելի դժվար են յուրացվում աղիներում, ինչի հետևանքով կարող են այնտեղ մնալ երկար ժամանակ։ Այդ դեպքում մեծանում է տհաճ հոտի առաջացման հավանականությունը։

7. Ծնեբեկ։ Չնայած սա շատ օգտակար մթերք է, այն կարող է ուժեղ հոտի առաջացման պատճառ դառնալ։ Միևնույն ժամանակ՝ հարկավոր է նշել, որ այս երևույթը նկատվում է ոչ բոլոր մարդկանց շրջանում։

8. Ալկոհոլ։ Մեծ քանակով ալկոհոլ օգտագործող մարդկանց շրջանում առավել հաճախ է տհաճ հոտ առաջանում։ Օրգանիզմը կարծում է, որ ալկոհոլը տոքսին է, հետևաբար՝ լյարդը պատասխանատու է դրա դուրսբերման համար։ Ալկոհոլն 90 տոկոսով վերածվում է թթվի, որն օրգանիզմից դուրս է բերվում հեղուկի ու աղերի հետ։ Մնացած 10 տոկոսը դուրս է գալիս շնչառության կամ քրտինքի հետ՝ առաջացնելով տհաճ հոտ։

9. Սոխ։ Սոխը միացություններ է պարունակում, որոնք հայտնվում են արյան մեջ, որովայնում, բերանում, աղիներում, լյարդում։ Մեծ քանակով հավաքվելու դեպքում դրանք կարող են հայտնվել նաև թոքերում, ինչի հետևանքով շնչելիս տհաճ հոտ են առաջացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս