
««Լիվերպուլը» կպայքարի չեմպիոնության համար». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ նոր մրցաշրջանում իր թիմը պետք է պայքարի ԱՊԼ-ի չեմպիոնության համար:
«Պետք է պայքարենք չեմպիոնության համար: Մրցաշրջանը չի կարելի սկսել առանց ամբիցիաների: Պետք է դնել որոշակի նպատակներ: Կարծում եմ՝ մենք շատ լավ թիմ ունենք: Նախորդ մրցաշրջանում մեր բախտը մի փոքր չբերեց, բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի, և մենք ստիպված չենք լինի շատ բան ուղղել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նախորդ մրցաշրջանում մերսիսայդցիները գրավեցին 4-րդ տեղն ԱՊԼ-ում և կսկսեն ելույթները Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆ ռաունդից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը