30-ամյա կինը ամուսնուն հաորդագրություն է ուղարկել՝ իրեն չսպասեն, կյանքին վերջ կտա
Մայրաքաղաքում առեղծվածային դեպք է տեղի ունեցել. 30-ամյա կինը ամուսնուն հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն չսպասեն, կյանքին վերջ կտա:
Ըստ «Փաստինֆոյի» տեղեկությունների՝ կինն ասել է, որ բժշկի մոտ է գնում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա բժշկի մոտ չի եղել։ Ավելին՝ ամուսինը կնոջից հաղորդագրություն է ստացել, որ իրեն չսպասեն, կյանքին վերջ կա։ Ժամեր անց երիտասարդ կինը հայտնաբերվել է, պարզվել է, որ սոցիալական կայք-էջի միջոցով նրանից գումար է պահանջել մի անձնավորություն, որպեսզի իր մասին արատավորող տեղեկություններ չտարածի:
Կինն էլ նրան տվել է պահանջված գումարի մեջ մասը: