
Գունավոր աղցան

Անհրաժեշտ է`
1-2 հատ միջին չափի բազուկ
4-5 հատ գազար
1 հատ սոխ
1 բուռ մանրած ընկույզ
1 փոքր թիթեղյա տարայով կանաչ ոլոռույզ
աղ, կարմիր ու սև բիբար
ձեթ
Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու:
Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Ստացվում է գեղեցիկ, գունավոր, համեղ ու հագեցնող ուտեստ: