Բաժիններ՝

«Չեն ցանկանում պատասխանատվության կանչել իրական հանցագործներին». Զարուհի Փոստանջյանը՝ իր և դստեր նկատմամբ տեղի ունեցած բռնության իրավական գործընթացի մասին

«Ավագանու այդ անձինք, ովքեր իրենց վարքագծով դեմ էին կուսակցության ծրագրին և ավագանու ծրագրին և նաև չեն կատարել խմբակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, նրանք ուղղակի պետք է հեռանան և հեռանալու են, և իրենց տեղը կգան մեր հաջորդ ընկերները, ովքեր ստանձնելու են այդ պարտականությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով ավագանու ընտրությունների օրն իր և  դստեր նկատմամբ տեղի ունեցած բռնության իրավական գործընթացի մասին՝ Զ. Փոստանջյանն ասաց, որ այս պահի հարուցված է քրեական գործ, իրենք ճանաչվել են՝ որպես տուժողներ. «Իհարկե, միտումն այնպիսին է, որ չեն ցանկանում պատասխանատվության կանչել իրական հանցագործներին: Դեռ չկա որևէ մեկը, ով կգտնվի մեղադրյալի կարգավիճակում, մինչդեռ ամեն ինչ պարզ է, առաջին հերթին՝ մեղադրյալ պետք է ընդգրկվեն հենց Ոստիկանության աշխատակիցները, քանի որ այդ ամբողջ օպերացիան հովանավորում էր ՀՀ ոստիկանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31